Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով գտնվում է Տուլայի մարզում, երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 3-ին, այցելել է Ուզլովայա քաղաքի հիվանդանոց, որտեղ գտնվում են Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները: 

 

Նա խրախուսման խոսքեր է ասել հիվանդներից յուրաքանչյուրին՝ ընդգծելով, որ այս դժվարին օրերին ողջ հայ ժողովուրդն աղոթում է իրենց ապաքինման համար: Աբրահամյանը հրահանգել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին և զոհերի ընտանիքներին:

 

Ռուսաստանի հայերի միության նախագահը հանդիպել է նաև բժիշկների հետ և անկեղծորեն շնորհակալություն հայտնել նրանց՝ մեր հայրենակիցներին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու համար: