Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռը նախատեսված ժամից մեկ ժամ ուշ վայրէջք կկատարի: Նշենք, որ առավոտից տեղեկություն է տարածվել, որ հենց այդ ինքնաթիռը պայթեցվելու է։ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս պահին օդանավակայանում համեմատաբար հանգիստ է, ներսում և դրսում ոստիկանական հսկողություն է։ Նշենք, որ ինքնաթիռը վայրէջք կկատարի 20։40-ին։

 

 

Հավելենք, որ քաղավիացիայի գլխավոր վարչության խոսնակն ավելի վաղ հերքել էր ինքնաթիռը պայթեցնելու մասին տեղեկությունը: