Ժամը 10:40-ին ծրագրված Բաքու-Մոսկվա չվերթի հետաձգումը կապված է Airbus-320 ինքնաթիռում ռումբ տեղադրված լինելու մասին ուղեւորներից մեկի կողմից արված հայտարարությամբ:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով report.az լրատվական կայքը, հայտարարել է Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավականի ոստիկանությունը:

 

 

Նշվում է, որ Մոլդովայի քաղաքացի Անժելա Գիրվիկն այդ մասին հայտնել է այլ ուղեւորներին եւ ինքնաթիռի անձնակազմին:

 

 

Օդանավակայանի անվտանգության ծառայությունը ինքնաթիռի բեռնամասում ստուգումներ է սկսել: Զննության գործընթացին ներգրավվել են նաեւ հատուկ վարժեցված շներ: