Այսօր առավոտյան պետք է տեղի ունենար «Արմենիա» ավիաընկերության Երեւան-Մոսկվա չվերթը, որը սակայն չեղարկվել է: Այն առաջացրել է ուղևորների դժգոհությունը: Նրանցից մեկը նշում է, որ իրենց ասել են՝ չվերթի չեղարկման պատճառը  ինքնաթիռի անսարք լինելն է:

ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց ավիաընկերության հանրային կապերի և մարքեթինգի բաժնի աշկատակից Նինա Մարգարյանի հետ: Նա նշեց, որ քիչ անց պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։ 

«Կարող եմ ասել, որ այս պահին կապ ենք հաստատում բոլոր ուղևորների հետ ու լուծումներ ենք առաջարկում»,- նշեց նա: