«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Սիբիր» ավիաընկերության կողմից իրականցվող Երեւան-Մոսկվա չվերթը, որը պետք է իրականացվեր ժամը 5.30-ին, իրականացվել է 14.41-ին: Այս մասին news.am-ին տեղեկացրել են «Սիբիր» ավիաընկերության ներկայացուցիչը:
«Նախնական կասկածներ կային, որ տեխնիկական խնդիրներ կան, բայց ստուգումներից հետո պարզվել է, որ ոչ մի խնդիր չկա: Մենք ակտը ունենք եւ կարող ենք ծանոթացնել: Պարզապես կասկածի դեպքում պետք էր ստուգել»,- նշել է ներկայացուցիչը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթը, որը պետք է իրականացվեր առավոտյան ժամը 05:30-ին, անհայտ ժամանակով հետաձգվել է:
Չվերթի ուղևորների գրանցումը իրականացվել էր ժամը 03:30-ին: Տիրում էր անորոշություն և անհանգստություն ուղևորների մեջ, քանի որ վերջիններիս հայտնել էին, որ օդանավը Մոսկվայից Երևան ժամանելիս վնասվել է: