Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստան է մեկնել նախատեսվածից ուշ, հայտնում է BFMTV-ն։ «Նա Մոսկվա թռավ մի փոքր ուշացումով՝ 30-45 րոպե», - ասում է հեռուստաալիքի սյունակագիր Պատրիկ Սոսը:

Մակրոնը հանդիպումից առաջ հայտարարել է, որ դրականորեն է տրամադրված Պուտինի հետ հանդիպմանը և հավատում է «անսպասելի հրաշքների»:

ՌԴ մայրաքաղաքում Մակրոնը բանակցություններ կվարի երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ֆրանսիացի առաջնորդի խոսքով՝ իր այցի նպատակն է թույլ չտալ, որ Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը վատթարանա: Կրեմլում ակնկալում են, որ երկրների ղեկավարներն առաջին հերթին կքննարկեն անվտանգության երաշխիքները:

Միևնույն ժամանակ ռուսական կողմը չի կանխատեսում, թե ինչ վճռորոշ բեկումներ տեղի կունենան, քանի որ իրավիճակը բավականին բարդ է: Պուտինի և Մակրոնի հանդիպման ավարտին համատեղ ասուլիս է նախատեսվում:

Հայտնի է, որ երեքշաբթի ֆրանսիացի առաջնորդը կմեկնի Կիև: