Հայաստանում եղանակային վատ պայմանների, մառախուղի պատճառով դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն ասաց, որ գիշերվա ընթացքում ոչ մի չվերթ չի իրականացվել: «Տեսանելիությունը վատ է, դրա համար ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել»,-ասաց նա:
«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ միայն կեսօրից հետո 16 չվերթ է հետաձգվել, որից երեքը չեղարկվել են:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: