ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության և համագործակցությանն առնչվող վերջին նյութերի հնարավոր գաղտանզերծումը կարող է հանգեցնել այն բանին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվի G7-ի գագաթնաժողովին մասնակցությունից: Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը:

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գերմանական կողմը ԱԱԳ-ի պատվերով լրտեսություն է իրականացրել ողջ Եվրոպայում: Հետախուզական գործունեությունն իրականացվել է` համապատասխան ինչ-որ ցուցակների, որոնցում նշվել են տասնյակ հազարավոր չափորոշիչներ տեղեկատվության որոնման համար:

 

 

Դաշնային կանցլերի գերատեսչությունը, որը համակարգում է հատուկծառայություների աշխատանքը, դեռևս չի ցանկանում տրամադրել այդ ցուցակը ԱԱԳ-ի շուրջ սկանդալի հետաքննման Բունդեսթագի կոմիտեին՝ սպասելով ԱՄՆ-ի կողմից հավանությանը: Դրա պատճառով հաճախ քննադատության տակ է հայտնվում կանցլեր Անգելա Մերկելը, ում կոչ են անում անհապաղ տրամադրել այդ ցուցակը խորհրդարանին:

 

 

Պարբերականը գրում է, որ վերջին օրերին շշուկներ են պտտվում, որ Օբաման կարող է նույնիսկ չեղարկել իր մասնակցությունը G7-ի գագաթնաժողովին, եթե ցուցակները հրապարակվեն։ ԱՄՆ կառավարությունում այդ տեղեկությունը չեն հաստատել:

 

 

G7-ի գագաթնաժողովը տեղի կունենա Բավարիայում հունիսի 7-8-ը: