«Նորմանդական քառյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա, Ռուսաստան) առաջնորդների հեռախոսազրույցը նախապատրաստվում է, սակայն ժամկետների հարցում հստակություն առայժմ չկա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, «քառյակի» զրույցն օրակարգում է։ Այն նախապատրաստվում է, սակայն առայժմ չկա հստակություն ժամկետների հարցում»,- ասել է նա «Ինտերֆաքս»-ին։
Հուլիսի 9-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ նման հեռախոսազրույց կարող է տեղի ունենալ հուլիսին, ինչից հետո կարող է կայանալ «քառյակի» առաջնորդների անձնական հանդիպումը։