Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները պաշտոնական այցով ժամանել են Վրաստան, որտեղ կանցկացնեն մի շարք հանդիպումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին հաղորդել Է հանրապետության խորհրդարանի մամուլի ծառայությունը:
ԵԽԽՎ-ի իրավական հարցերի dy մարդու իրավունքների կոմիտեի անդամները Թբիլիսիում կհանդիպեն Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլիի, արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանիի, ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլիի, խորհրդարանական մեծամասնության եւ փոքրամասնության պատգամավորների, ինչպես նաւե ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ինչպես նշում Է «Նովոստի Գրուզիա»-ն, արտասահմանցի հյուրերը պլանավորում են այցելել նաեւ նախնական կալանքի մեկուսարան: ԵԽԽՎ-ի պատվիրակության այցը կավարտվի փետրվարի 19-ին: