Ադրբեջանի Աղսուի շրջանի Ջալաիր գյուղում ծննդաբերության ժամանակ մահացել է գյուղի 32-ամյա բնակչուհի Նուրլանա Ազիզովան:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով lent.az լրատվական կայքը, Ազիզովան ծննդաբերել է տնային պայմաններում, բայց կարճ ժամանակ հետո վատ է զգացել եւ մահացել:

 

Նրա ազգականները հայտնել են, որ փող չունենալու պատճառով չեն կարողացել դիմել բժիշկների օգնությանը: Մինչ այդ կինը տան պայմաններում երկու երեխա էր ծննդաբերել:

 

Այս տարվա ընթացքում սա ծննդկանի մահանալու արդեն 5-րդ դեպքն է Ադրբեջանում: Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թվականի ընացքում Ադրբեջանում ծննդկանի եւ նորածնի մահվան 50-ից ավելի դեպք է տեղի ունեցել: