Բուրյաթիայում 24-ամյա աղջիկը մահացել է՝ պարացետամոլի մեծ չափաբաժին ընդունելու պատճառով․ մահվան պատճառը լյարդի մահացու վնասումն է եղել: Այս մասին հաղորդում է «Թիվ մեկ» լրատվամիջոցը ՝ հղում անելով հանրապետական կլինիկական հիվանդանոցին:
Ինչպես բացատրել են բժշկական հաստատությունում, աղջիկը 3 օրվա ընթացքում պարացետամոլի 6 հաբ է խմել, միաժամանակ՝ 2 հաբեր ասպիրին և այլ դեղամիջոցներ: Ընդ որում, պարացետամոլի առավելագույն օրական դեղաչափը 8 հաբ է: Բժիշկները նշել են, որ հիվանդի մոտ համընկել են մի քանի վնասակար գործոններ' դիետան, որը խանգարումներ է առաջացրել լյարդի ֆերմենտային համակարգում, ինչպես նաև վիրուսային հեպատիտ B-ի ավելի վաղ հաղթահարված վարակը:
Հիվանդանոցում հավելել են, որ պարացետամոլը ազդում է լյարդի վրա և առաջացնում է ծանր նեկրոզ, ինչը հաճախ պահանջում է օրգանների փոխպատվաստում: Բժիշկները նաև հորդորել են ռուսաստանցիներին չզբաղվել ինքնաբուժմամբ: