Ազգային ժողովի աշխատակազմը շարունակում է ուսումնասիրել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բացակայությունները և դրա հիմքերը, ուստի այս պահին նրան մանդատից զրկելու օրվա հետ կապված հստակություն չկա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վ արչության պետ Արսեն Բաբայանը: «Օրվա հետ կապված հստակ չէ, քանի որ դեռևս շարունակվում է ուսումնասիրության գործընթացը»,- նշեց Բաբայանը:
Ինչ վերաբերում է ԱԺ լիագումար նիստում հարցի քվեարկությանը, Արսեն Բաբայանն ընդգծեց, որ կարող է միայն նախնական հայտնել, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթը, ինչով սահմանվել է քվեարկության դնելու հարցը, սահմանադրական դատարանի 2013թ. հունիսի 16-ի (ՍԴՈ-1081) որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող, ուստի՝ այդ կանոնն այլևս իրավաբանական ուժ չունի:
Բաբայանը հավելեց, որ այս և մնացած բոլոր հարցերի ամբողջական պատասխանները կլինեն գործընթացի ավարտից հետո: Համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 16-ին Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ գրություն է ուղարկելու ԿԸՀ: