Ազգային ժողովն այսօր սկսել է հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի աշխատանքները:
Խորհրդարան էր եկել նաև ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նախ շնորհավորեց վերջիններիս անցած տոները և ասաց. «Ամենակարևորը' ես այսօր ոչ մի հարցի չեմ պատասխանի:
Մենք անելու ենք համագումար: Իրոք կան հարցեր, որոնց պատասխաններին սպասում է և′ հանրությունը, և′ ժողովուրդը, և′ դուք, և′ իմ կուսակցական ընկերները: Բոլոր հարցերի պատասխանները կլսեք»: