Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ փետրվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում այցելել է 42 699 քաղաքացի:
Նույն օր երի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4644 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 915 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:
Փետրվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 402 երեխա' 207 տղա և 195 աղջիկ: