Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ փետրվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում այցելել է 42631 քաղաքացի:

 

Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4882 կանչ. հիվանդանոց է տեղա փոխվել 922 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:

 

Փետրվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 392 երեխա' 200 տղա և 192 աղջիկ: