ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հանդես է եկել Լիբիայում ահաբեկիչների կողմից եգիպտացի քրիստոնյաների սպանության վերաբերյալ մեկնաբանությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Տիգրան Բալայանը նշել է.

 

«Խստորեն դատապարտում ենք Լիբիայում ահաբեկիչների կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունը, որի հետևանքով քսանմեկ քրիստոնյաներ բարբարոսաբար սպանվեցին:

 

Մեր ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին»։