Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպը BuzzFeed հրատարակությանը հարցազրույց Է տվել՝ պատասխանների համար օգտագործելով բացառապես Emoji պատկերագրերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ավստրալիայի ԱԳ նախարարության ղեկավարը բնութագրել Է բարկացկոտ սմայլով: Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտին նա նկարագրել Է վազող մարդու միջոցով, իսկ ԱՄՆ-ի հետ Ավստրալիայի հարաբերությունները նա համարել Է հիանալի:
Բիշոպը սմայլների միջոցով հայտնել Է, թե ինչպես Է ինքը վերաբերվում միասեռ ամուսնություններին, պատմել Է իր սիրած զբաղմունքների ու նաեւ այն մասին, թե ինչպես Է իրեն պահում տոնուսի մեջ, ինչից Է հարկադրված հրաժարվել եւ ինչպես Է հանգստանում ծանր աշխատանքային օրվանից հետո:
Ջուլի Բիշոպը սոցցանցերի ակտիվ օգտատեր Է: Մասնավորապես, վերջերս նա դիմել Էր Twitter-ի օգտատերերին՝ խնդրելով օգնել գտնելու ականջօղը, որը նա կորցրել Էր Սիդնեյի կենտրոնում հեռուստահարցազրույցից առաջ: