Փարիզը բացառում Է Աթենքի պարտքի դուրսգրման հնրավորությունը, բայց պատրաստ Է քննարկել դրա վճարման պայմանների փոփոխումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին հայտարարել Է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սապենը:

 

«Հունաստանը պետք Է հստակ ասի, որ ինքը մարելու Է եվրոպացի հարկատուների հանդեպ ունեցած պարտքերը: Սակայն ես չեմ կարծում, թե անհրաժեշտություն կա դա անելու նախկին պայմանների ստույգ համապատասխանությամբ»,- պարզաբանել Է Սապենը France-2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

 

Ըստ նրա՝ խոսքը կարող Է վերաբերել Աթենքի սուվերեն պարտքի մարման ժամկետների, ինչպես նաեւ տոկոսադրույքների փոփոխմանը:

 

Այս հայտարարությունը ֆրանսիացի պաշտոնյան արել Է Բրյուսելում եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների հանդիպումից հետո, որտեղ քննարկվել Է Հունաստանի տնտեսության իրադրությունը: Ինչպես նշում են փորձագետները, սույն հարցի շուրջը Ֆրանսիայի դիրքորոշումն ավելի մեղմ Է եվրոյի գոտու մյուս պետությունների ներկայացուցիչների կարծիքների համեմատությամբ: Փարիզն անհրաժեշտ Է համարում հավասարակշռություն գտնել անցյալում Հունաստանի իշխանությունների տված խոստումների եւ այն փոփոխությունների միջեւ, որոնք որոշել Է երկրի նոր կառավարությունը:

 

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Սապենը նաեւ նշել Է, որ եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը, եթե նա ընդունի այդ որոշումը, վտանգավոր կլինի երկրի համար:

 

Ավելի վաղ Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հայտարարել Է, որ պարտքերի մարումը պետք Է կախված լինի երկրի տնտեսության աճի տեմպերից: Աթենքը հրաժարվել Է վարկատուների պատվիրակության հետ համագործակցությունից, որի կազմի մեջ մտնում են ԵՄ-ի, Եվրոպայի կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչիները: