Ճապոնիայի իշխանությունները ավելի քան 15 մլն դոլար կհատկացնեն Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում իսլամիստների դեմ պայքարելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես հայտնել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան, այդ որոշման մասին կհայտարարվի Միջազգային հակաահբեկչական գագաթնաժողովում, որը փետրվարի 18-19-ին տեղի կունենա Վաշինգտոնում:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման անդամները հունվարին Ճապոնիայի երկու քաղաքացիների Էին սպանել Սիրիայում: