ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է Սիրիային օգնելու համար բյուջեից հատկացնել 50 միլիոն դոլար: Ասված է Սպիտակ տան տարածած հայտարարությունում:
Գումարը կուղղվի Սիրիայի կայունացմանը, մարդու իրավունքների, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը:
Բացի այդ՝ միջոցների մի մասն էլ կօգտագործվի երկիրն ականազերծելու համար, ինչը կպաշտպանի բնակչությանը:
ԱՄՆ-ն հույս է հայտնել, որ այլ արտասահմանյան պետություններ ևս հանդես կգան նմանօրինակ քայլով: