ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Սեյրան Օհանյանը շնորհավորել է դեսպան Միլսին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ և մաղթել է համատեղ արդյունավետ աշխատանք հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում:

 

 

Դեսպան Միլսն իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմը կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացման դինամիկայի պահպանումը և հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում այն ավելի մեծ առաջընթաց կարձանագրի:

 

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: