Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տրանսպորտի և ենթակառուցվացքների խորհրդատվական կոմիտեի 8-րդ նիստը՝ նվիրված ԵՏՄ-ում փոխադրումների խնդիրներին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվության բաժնը:
Հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են ԵՏՄ պայմանագրի համապատասխան դրույթներում ամրագրված առաջարկները, ավտոմոբիլային տրանսպորտի վերահսկման կատարելագործման ուղիները և խնդրահարույց հարցերը, որոնք ազդում են վերահսկողության արդյունքում հավաքած տեղեկատվության փոխանակմանը:
Բացի այդ, հանդիպմանն արծարծվել են տրանսպորտի ոլորտի մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են ԵՏՄ անդամ երկրների միջև փոխադրումներին. սահմանվել են դրանց վերացման ուղիները:
Հանդիպման շրջանակում համաձայնեցվել են ծրագրերի նախագծեր, որոնք վերաբերել են ավտոմոբիլային տրանսպորտի զարգացմանը և տրանսպորտային վերահսկման կատարելագործմանը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ստեղծման պայմանագիրը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև ստորագրվել է 2011 թ. նոյեմբերի 18-ին՝ Մոսկվայում, իսկ իր գործունեությունը սկսել է 2012թ. փետրվարի 2-ին: Ներկա պահին ԵՏՀ անդամ են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և ՌԴ-ն: