Այս պահին Սերժ Սարգսյանը գտնվում է Հովիկ Աբրահամյանի «Մոնումենտ»-ում գտնվող տանը: Այս մասին հայտնում է NewsBook-ի թղթակիցը, ով ականատես է եղել, թե ինչպես է Սերժ Սարգսյանին տեղափոխող ավտոմեքենան ժամանում Հովիկ Աբրահամյանի տուն:

 

 

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանը ընդունել է Լևոն Տեր-Պետրոսյանին հանդիպելու առաջարկը:

 

 

Հավելենք նաև, որ Սերժ Սարգսյանը մինչ Հովիկ Աբրահամյանին հյուրընկալվելը հանդիպել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Այդ մասին ՀՀԿ-ն դեռևս չի շտապում հայտարարություն տարածել: Բացառված չէ, որ կողմերն այս պահին դեռևս «ընդհանուր լեզու» չեն գտել: