Սաուդյան Արաբիայում՝ Իրաքի և Քուվեյթի սահմանի մերձակայքում, ռազմական ուղղաթիռ է վայր ընկել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին փետրվարի 17-ին հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը՝ ավելացնելով, որ ամերիկյան Blackhawk մակնիշի ուղղաթիռի անձնակազմը, թվով 4 անձ, զոհվել է: Ուղղաթիռը փետրվարի 16-ի երեկոյան ուսումնական թռիչքներ է իրականացրել Հաֆր ալ Բատն շրջանում, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի արևելքում:
Աշխատանքներ են իրականացվում' պարզելու ուղղաթիռի վայր ընկնելու պատճառը: