Ցյուրիխում շարունակվում է շախմատային սուպերմրցաշարը:
Մրցաշարի 4-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը հերթական անգամ ոչ ոքի խաղաց: Այս անգամ Հայաստանի հավաքականի առաջատարը միավոր կիսեց Ֆաբիանո Կարուանայի հետ:
Ոչ ոքի է ավատել նաև Կրամնիկ-Կարյակին հանդիպումը, իսկ Անանդը առավելության է հասել Նակամուրայի նկատմամբ:
Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Անանդը, Արոնյանը իր ակտիվում ունի 3 միավոր: