Լոնդոնում ընթացող London Chess Classic սուպերմրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյան հերթական ոչ-ոքին խաղաց:
8-րդ տուրում Արոնյանը միավոր կիսեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պարտիան ավարտվեց 40-րդ քայլում:
Այս տուրից հետո Արոնյանը իր ակտիվում ունի 4.5 միավոր: Վերջին տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի Վաշյե Լագրավ: