Լոնդոնում շարունակվում է London Chess Classic սուպերմրցաշարը: 6-րդ տուրի շրջանակում Լևոն Արոնյանն ուժերը չափեց Հիկարու Նակամուրայի հետ և հերթական ոչ ոքին խաղաց:

Վեց տուրերից հետո Հայաստանի հավաքականի շախմատիստն իր ակտիվում ունի 3 միավոր և առաջատարներ Վաշյե Լագրավին, Գիրիին և Նակամուրային զիջում է կես միավորով: