ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել փետրվարի 20-ի հարահավաքը չեղյալ հայտարարելու մասին:
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Երևանի քաղաքապետարանն ի գիտություն չընդունելով հանրահավաքի իրազեկման հայտը' անօրինական խոչընդոտներ է ստեղծում նախապես հայտարարված փետրվարի 20-ի շտապ հավաքի անցկացման համար:
Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից և բախումներից' ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը:
Քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում՝ օրինական բոլոր ճանապարհներով մենք գտնելու ենք քաղաքական լուծումներ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և հասարակության շահերը պաշտպանելու համար», ասված է հայտարարությունում: