Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Լյան Չժենինը շրջանի բնակիչներին կոչ Է արել օրինակ վերցնել չինական օրացույցով Ամանորի խորհրդանիշից՝ Ոչխարից, որին ընդունված Է համարել հեզ եւ համակերպվող կենդանի, որը հաշտ ապրում Է մեծ խմբերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լուսնային օրացույցով Ամանորի առթիվ հրապարակած ուղերձում նահանգապետը հայտարարել Է, թե անցած տարին մթագնվեց հակամարտություններով՝ նկատի ունենալով հանուն ժողովրդավարության անցկացված ակցիաները, որոնք մի քանի շաբաթ կաթվածահար Էին արել քաղաքը:
Ուշագրավ Է, որ բողոքի ակցիաների ընթացքում վարչակազմի ղեկավարին հաճախ պատկերում Էին գայլի՝ ոչխարների երդվյալ թշնամու տեսքով՝ ցուցարարների պահանջները կատարելուց նրա հարաժարվելու համար, որոնք ձգտում Էին հասնել Հոնկոնգում լիարժեք ընտրությունների անցկացման: