Բանտից օրեր առաջ ազատ արձակված Միխայիլ Խոդորկովսկին երեկ Բեռլինում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ է արել ազատ արձակել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին,- հաղորդում է Lenta.ru-ն:
Չնայած դրան՝ Խոդորկովսկին հայտարարել է, որ մտադիր չէ մոտ ժամանակներս վերադառնալ Ռուսաստան: Խոդորկովսկին մտադիր չէ նաև վերադառնալ բիզնես և պայքարել իր նախկին (ՅՈՒԿՕՍ) ընկերության ակտիվների համար: