ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի մասնակցությամբ՝ փետրվարի 19-21-ը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Շուշիում կանցկացվեն համատեղ խորհրդարանական լսումներ «Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները և դրանց կարգավորման մարտահրավերները» թեմայով:

 

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի շրջանակներում նախատեսվում է նաև «Անահիտ» մուլտիպլիկացիոն ֆիլմի շնորհանդեսը, ցուցադրությունը և հանդիպումներ ֆիլմի ստեղծագործական խմբի հետ՝ Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքներում: