Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունների պատգամավորների միջև կրկին ծեծկռտուք է սկսվել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Վիճաբանությունը տեղի է ունեցել երկրի ներքին անվտանգության փաթեթի քննարկումների ժամանակ: Պատգամավորների բախման արդյունքում նրանցից մի քանիսն ընկել են աստիճաններին և վիրավորվել:

 

Թուրքական մեջլիսում նմանօրինակ միջադեպ էր գրանցվել նաև փետրվարի 17-ին: Ծեծկռտուքը սկսվել էր խորհրդարանում Թուրքիայի բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված բարեփոխումների փաթեթի քննարկման ժամանակ: Արդյունքում վնասվածքներ էին ստացել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչուն և ևս չորս պատգամավոր: