Անոմալ ցուրտ եղանակ Է հաստատվել ԱՄՆ-ի արեւելյան տարածաշրջաններում: Միջինատլանտյան նահանգներում օդի ջերմաստիճանն իջել Է ըստ Ցելսիուսի 10-20 աստիճանով, ինչն զգալիորեն ցածր Է փետրվարյան նորմայից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Չիկագոյում փակ են դպրոցները, ցրտի պատճառով ընդհատված Է գնացքների երթեւեկությունը երկրի հյուսիս-արեւելքում: Մի քանի նահանգներում գերազանցվել են ջերմաստիճանի բացասական ռեկորդները:

 

Ամերիկացի օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին ցրտերը կարող են սաստկանալ Կանադայի կողմից մոտեցող ցուրտ ճակատի պատճառով:

 

Էքստրեմալ ցուրտ եղանակ Է հաստատվել նաեւ Կանադայի Օնտարիոյի եւ Մանիտոբայի նահանգներում: