The Telegraph-ն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացնում է Հյուսիսային Ամերիկային պատուհասած ցրտերը: Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն' ԱՄՆ-ի հյուսիսային և կենտրոնական նահանգներում օդի ջերմաստիճանը կարող է հասնել -51 աստիճանի:
ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում տեղացած ձյան շերտի հաստությունը հասել է 60 սմ-ի: Եղանակային անոմալ պայմանները հանգեցրել են 16 մարդու մահվան, հետաձգվել է շուրջ 4.000 չվերթ,- հայտնում է BBC-ն։