Tert.am Կանադայում և ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում տեղացած ձյան շերտի հաստությունը հասել է 60 սմ-ի: Եղանակային անոմալ պայմանները հանգեցրել են 16 մարդու մահվան, հետաձգվել է շուրջ 4.000 չվերթ, հայտնում է BBC-ն։
The Telegraph-ն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացնում է Հյուսիսային Ամերիկային պատուհասած ցրտերը: Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն' ԱՄՆ-ի հյուսիսային և կենտրոնական նահանգներում օդի ջերմաստիճանը կարող է հասնել -51 աստիճանի:
Որոշ շրջաններում կրթօջախները փակվել են, իշխանությունները բնակիչներին հորդորում են տանից դուրս չգալ: