Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը տեղեկացրել է ՌԴ հարկային մարմիններին, որ 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո, Ռուսաստանում վարձու աշխատող Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտները, ենթակա են հարկման 13% դրույքաչափով հարկման' Ռուսաստանի Դաշնությունում իրենց աշխատանքի առաջին իսկ օրվանից:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, ԵԱՏՄ պայմանագրի 73-րդ հոդվածով նախատեսվում է հետևյալը. ԵԱՏՄ անդամ պետություններից յուրաքանչյուրն իր օրենսդրությամբ իրավասու է հարկել ԵԱՏՄ անդամ այլ պետություններից տվյալ պետության տարածքում բնակության իրավունք ունեցող (ռեզիդենտների) վարձու աշխատողների եկամուտները' տվյալ պետության ֆիզիկական անձանց համար նախատեսված հարկային դրույքաչափերով:

 

 

Եվրասիական տնտեսական միությունը սկսել է գործել 2015թ. հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետությունը հունվարի 2-ից դարձել է կառույցի լիիրավ անդամ: ԵՏՄ մյուս անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը :