Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում՝ այսօր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում Քրիստինա Խաչատրյանը հայտնաբերվել է: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

 

 

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի բնակչուհի, 2001 թ. ծնված Քրիստինա Խաչատրյանը, ով փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, տանից դուրս էր եկել և նրա գտնվելու վայրն անհայտ էր: