Հրշեջները հանգցրել են Դուբայի The Torch («Ջահ») երկնաքերում բռնկված հրդեհը: Այս մասին հաղորդում է CNN-ը:

 

Կրակը հաջողվել է հանգցնել 3 ժամվա ընթացքում:

 

Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ և զոհեր չկան: Հրդեհը բռնկվել էր տեղական ժամանակով առավոտյան ժամը երեքին:

 

Էլիտար շենքի հազարավոր բնակիչներ ապահով տարհանվել են, նախքան հրդեհի տարածվելը:

 

Հիշեցնենք, որ հրդեհ է բռնկվել աշխարհի ամենաբարձր բնակելի երկնաքերերից մեկի՝ 79 հարկանի շենքի 50-րդ հարկում: