Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ «վրաց-ռուսական հարաբերություններում խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով», այս մասին նա հայտարարել է վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում:
Նախագահը կողմ է արտահայտվել վրաց-ռուսական երկխոսության շարունակությանը, որն ընթանում է ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի միջև:
Մարգվելաշվիլին նշել է, որ «այդ ձևաչափը չպետք է որևէ կերպ սահմանափակվի»: