Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին գտնում է, որ «վրաց-ռուսական հարաբերությունների խնդիրները պետք է լուծվեն երկխոսության ճանապարհով»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այդ մասին նա նշել է վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
Մարգվելաշվիլին հանդես է եկել ռուս-վրացական երկխոսության շարունակության օգտին' Վրաստանի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ արտաքին գործերի նախարրի տեղակալ Սերգեյ Կարասինի բանակցային ֆորմատով: Վրաստանի նախագահի խոսքով' վրաց-ռուսական երլխոսության այդ ֆորմատը չպետք է որևէ կերպ սահմանափակվի:
Աբաշիձեի և Կարասաինի միջև բանակցությունները սկսվել են 2008 թվականից: