Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ անհետացել է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, Գյումրիի բնակիչ 26-ամյա Արթուր Աֆյանը: Զինծառայողի անհետացման մասին ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել վերջինիս կինը, ով Շիրակի մարզի Մարմաշեն Գյուղի բնակչուհի է:

 

Lurer.com-ի լրագրողի հետ զրույցում Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանն ասաց, որ դեռևս կորածի մասին ոչ մի տեղեկություն չունեն, կորած զինվորականի կինն է իրենց գյուղից և ինքն էլ սպասում է գտնվելու մասին լուրին:

 

Նշենք, որ մեկ օր առաջ Արթուր Աֆյանի ազատ օրն է եղել, իսկ հաջորդ օրը աշխատանքի չի ներկայացել: