Արտերկրի մեր հայրենակիցները փետրվարի 24-ին, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը «Skype»-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին: Հարցերը կարելի է ուղղել, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ խնդիրների վերաբերյալ:

 

ՀՀ ոստիկանության «Skype»-ի հասցեն է Armenian Police: Հարցեր կարելի է ուղարկել նաև [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին: