Արտերկրի մեր հայրենակիցները «Skype»-ի միջոցով հուլիսի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 11-13-ը, կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հարցեր կարելի է ուղղել, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղ աքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

 

 

ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն է Armenian Police, հարցեր կարելի է ուղարկել նաև [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին: