Արտերկրի մեր հայրենակիցներին տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու, ինչպես նաև խնդիրներ առաջանալու դեպքում արագ լուծում տալու նպատակով, ՀՀ ոստիկանությունն այսուհետ հնարավորություն է ընձեռում ամեն երեքշաբթի Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, սկայպի միջոցով հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին:
Հարցերը կարող են վերաբերել, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության ու ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող խնդիրներին:
Առաջին ուղիղ կապը կհաստատվի վաղը' սեպտեմբերի 2-ին: ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն է Armenian Police: