Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պարեն, բուժամիջոցներ եւ առաջին անհրաժեշտության այլ առարկաներ Է հասցրել Դեբալցեւո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Դոնեցկի նորությունների գործակալությանը հայտնել են այդ կազմակերպության մամուլի ծառայությունում: Քաղաք են ժամանել օգնությամբ բեռնված հինգ ավտոմեքենաներ, որը պե տք Է բավարականացնի Դեբալցեւոյի մոտավորապես 5 հազար բնակիչների:

 

«Քաղաք հումանիտար վիճակը շատ ծանր Է, տարատեսակ օգնության սուր պահանջ կա: Հրետակոծման հետեւանքով լրջորեն տուժել են հասարակական եւ բնակելի շենքերը, ինչպես նաեւ քաղաքի ենթակառուցվածքը: Վերջին մի քանի օրերին մարդիկ ապրում Էին նկուղներում եւ սկսել են փողոց դուրս գալ միայն այժմ, երբ մարտերը դադարել են»,-ասված Է Դոնեցկում Կարմիր խաչի գրասենյակի ղեկավար Ժոան Օդիեռնի հայտարարության մեջ:

 

Ինչպես նշվում Է ԿԽՄԿ-ի հաղորդագրության մեջ, Դեբալցեւոյի միակ հիվանդանոցը դեռեւս չի աշխատում, ուստի դեղորայքը, որը կազմակերպության աշխատակիցները բերել են այս քաղաք, հանձնել են շտապ բուժօգնություն ցուցաբերող միակ քաղաքային կետին:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նախօրյակին Դեբալցեւո Էին այցելել նաեւ ԵԱՀԿ-ի աշխատակիցները եւ հայտարարել այնտեղ ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրադրության մասին: Նրանց տեղեկությունների համաձայն՝ քաղաքում ոչ մի անվնաս շենք չի մնացել, խափանումներ կան, ջերմամատակարաման, պարենամթերքով ու բուժամիջոցներով ապահովելու հարցում: