Տրանսպորտային միջոցների կուտակումները կրճատելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով, մարտի 1-ից փոխվելու է Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների հաջորդականությունը:

 

Մասնավորապես, լուսացույցների ազդանշա նների միացման «կարմիր, կարմիր-դեղին, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականության փոխարեն փորձնական կարգով ժամանակավորապես կիրառվելու է «կարմիր, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականությունը, այսինքն լուսացույցի «կարմիր» ազդանշանին անմիջապես հաջորդելու է «կանաչ» ազդանշանը:

 

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկությունն սկսել միայն լուսացույցի «կանաչ» ազդանշանի միացման ժամանակ: