Armtimes.com-ի տեղեկություններով ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազությունից նամակ է ստացել, որով հաստատվում է, որ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղղված Գեւորգ Կոստանյանի նամակը ստացել են եւ քննարկում են:
Վերջիններս, տեղեկությունը հաստատելու համար գրավոր հարցում են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն պատասխանը դեռ չեն ստացել:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը միջնորդությամբ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին փոխանցելու հարցով:
Շարունակությունն` այստեղ: