Ազգային ժողովի քիչ առաջ մեկնարկած նիստի ընթացքում, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պատգամավոր Դավիթ Քոչարյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:

 

Հիշեցնենք, որ երեկ Լուրեր.com-ն ԱԺ պատգամավոր Դավիթ Քոչարյանից հաղորդագրություն է ստացել, որում, մասնավորապես, ասվում էր.

 

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընտրողներ.

 

Հայտնում եմ ձեզ, որ դուրս եմ գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այսուհետ ԱԺ-ում հանդես կգամ որպես անկուսակցական պատգամավոր»: