Մենուա Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Օրեր առաջ, երբ լուրեր էին շրջանառվում, որ առաջիկայում որոշ ԲՀԿ-ական պատգամավորներ պատրաստվում են լքել ԲՀԿ խմբակցությունը' ԲՀԿ կարկառուն ներկայացուցիչներից ոմանք, օրինակ' Նաիրա Զոհրաբյանը հայտարարում էր, որ նման բան չի կարող լինել, քանի որ ԲՀԿ-ն կուռ կառույց է' գրեթե մեկ ընտանիք: Իսկ այժմ ի՞նչ պետք է ասի տիկին Նաիրան, երբ իրենց պատգամավորը' Դավիթ Քոչարյանը դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից:
Վստահ եմ, որ նա առաջինն է, բայց ոչ վերջինը և դեռ շատերը կհետևեն Դավիթ Քոչարյանի օրինակին:
Հ.Գ. Իսկ թե Դավիթ Քոչարյանն այլևս չի կիսում ԲՀԿ-ի տեսակետները, թե պատրաստվում է պաշտոն ստանալ' ցույց կտա կառավարության շենքի կլոր ժամացույցի ժամանակը»: